Armenian Soccer
Armenian Soccer

Վահան Բիչախչյանը՝ դուբլի հեղինակ

Vahan Bichakhchyan

 

Սլովակիայի Սուպերլիգայի 8-րդ տուրում «Ժիլինան», որում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց առաջնության առաջատար «Սլովանի» հետ:

Տանտերերը շատ արագ՝ 4-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը հյուրերի ֆուտբոլիստի ինքնագոլի օգնությամբ, սակայն ընդամենը 7 րոպե անց Վահան Բիչախչյանը 11-մետրանոցից հավասարեցրեց հաշիվը:

Խաղի 32-րդ րոպեին «Սլովանը» կրկին առաջ անցավ հաշվի մեջ, սակայն արդեն 38րդ րոպեին Բիչախչյանը կրկին հավասարեցրեց հաշիվը:

Այդ խաղում այլևս գոլեր չգրանցվեցին:

Նշենք, որ 8 տուրից հետո «Ժիլինան» 14 միավորով 3-րդն է և ընդամենը 3 միավոր է զիջում առաջատարին:

 

©2021 Armenian Soccer