Հունիսի 29-ին հայտնի դարձավ, որ Երևանի «ՈՒրարատուից» հեռանում է ակումբի պատմության մեջ լավագույն խաղացողներից մեկը,28-ամյա կիսապաշտպան ՎԱՀԱԳՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ: Ակումբի կազմում 2013/2014թթ մրցաշրջանից սկսած 175 հանդիպում անցկացրած ու 22 գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստն , ով վերջին տրաիներին նաև նրա ավագն էր, ու հիմա էլ 150 հազար եվրո տրանսֆերային արժեք ունի, տեղեկացրեց ,որ երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը ակումբի հետ, որի ժամկետը լրանում էր 2020թ հուլիսի 1-ին:
Ֆուտբոլիստը հայտնեց, որ մեծ ափսոսանքով է հեռանում իրեն այդքան հարազատ դարձած ակումբից , ուր անցկացրել է իր կարիերայի լավագույն տարիները: Նա իրազեկեց նաև, որ դեռ պարզ չի թե որտեղ կշարունակի իր մրցելույթները , քանի որ հիմա առաջնությունում դադար է լինելու , ու այդ ընթացքում կերևա, կհստաեցվի ամեն ինչ:
Վահագն իր ֆեյսբուքյան էջում այսպիսի հուզառատ գրառում է կատարել «Ուրարտուից» հեռանալու իր որոշման .
«Ավարտվեց այս հետաքրքիր ու երկար տարիների աշխատանքը իմ և «Ուրարտու» («Բանանց») ակումբի միջև։
Շնորհակալ եմ շատ «Ուրարտու» ( «Բանանց») ակումբին իմ կարիերայում մեծ դեր ունենալու համար։
Շնորհակալ եմ թիմի երկրպագուներին այս տարիների ընթացքում կողքիս լինելու և աջակցելու համար։ Ակումբի յուրաքանչյուր անդամ ինձ հարազատ է։
Մեծ պատիվ է եղել աշխատել Ձեզ հետ և կրել այս ակումբի ավագի թևկապը։
Բայց ամեն բան ավարտվում է,նորը սկսելու համար։
Ակումբին մաղթում եմ նորանոր հաղթանակներ և հաջողություններ»։
Հիշեցնենք, որ նա «Բանանց» կազմում 2013/2014թթ մրցաշրջանում դարձել է ՀՀ չեմպիոն, 2015/2016թթ մրցշարջանում ՝ ՀՀ գավաթակիր, իսկ 2014/215թթ մրցաշրջանում էլ՝ ՀՀ սուպերգավաթակիր:
©2020 Armenian Soccer