Armenian Soccer
Armenian Soccer

Վալերի Հովհաննիսյանը՝ «Արարատի» սպորտային տնօրեն

Վալերի Հովհաննիսյան

 

Վալերի Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի «Արարատի» սպորտային տնօրենի պաշտոնում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

 

40-ամյա Հովհանիսյանը նախկինում աշխատել է Արարատում՝ 2019/20 մրցաշրջանում հանդիսանալով ակումբի գլխավոր մենեջերը։

 

«Մեծ ուրախությամբ եմ վերադառնում Հայաստանի ամենաանվանի և ճանաչված ակումբ: Կարծում եմ, որ ակումբում կա բավականաչափ պոտենցիալ սպորտային արդյունքները բարելավելու համար, և ակումբի բոլոր աշխատակիցների հետ միասին պետք է ամեն օր աշխատենք «Արարատ» ակումբի անունը բարձր պահելու համար»,- նշել է Վալերի Հովհաննիսյանը:

 

Վալերի Հովհաննիսյանը ֆուտբոլում աշխատելու մեծ փորձ ունի։ Նա մի քանի ակումբների ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Հայաստանում և Ռուսաստանում։

 

©2022 Armenian Soccer