Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՀՖՖ Մրցավարական բաժնի ղեկավար Սլավա Ղազարյանի հրավերով Հայաստանում է նախկինում հանրահայտ մրցավար, ներկայումս՝ ՖԻՖԱ-ի հրահանգիչ Վալենտին Իվանովը։
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ 5-օրյա սեմինարի ընթացքում Իվանովն անդրադառնում է մրցավարական ամենատարբեր թեմաների։
Սեմինարներից մեկին ներկա է եղել նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
Մանրամասները՝ ՀՖՖ մամուլի ծառայության տարածած տեսանյութում։
©2021 Armenian Soccer