ՀՀ 1–ին խմբի ընթացիկ առաջնությունում 1 –ին շրջանի ավարտից հետո 17 թիմերի պայքարում 6 –րդ տեղում ընթացող «Սևանը» երկկողմ
համաձայնությամբ խզել է պայմանագրերը 8 ֆուտբոլստների՝ Վիլմոնդ Օրացիուսի, Ռևիկ Եղիազարյանի,Պավել Պուլուկչուի, Անդրեյ Հլադիշի,Վլադիմիր Մելնիչենկոի,Բոգդան Ռյաբեցի,Դմիտրո Միշենինի և Դմիտրի Գայդարժիի հետ:Այս մասին տեղեցկացնում ենակումբի մամուլի ծառայությունից:
«Սևան» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում բոլոր ֆուտբոլիստներին, մաղթում հաջողություն կարիերայի հետագա ընթացքում։
Հավելենք, որ այս ընթացքում թիմում փորձաշրջան են անցնում 20 ֆուտբոլիստներ: Ավելի ուշ կհայտարարենք պայմանագրերի կնքման մասին:
Առաջիկա օրերին «Սևանը» հունվարի 25-ին ստուգողական խաղ կանցկացնի «Փյունիկ-2» -ի, իսկ հունվարի 30-ին էլ՝ «Ուրարտու -2» -ի հետ: Նկատենք, որ Սևնաի մարզչական շտաբը օրերս համալրել է ՀՀ ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան ԱՐԹՈՒՐ ԵԴԻԳԱՐՅԱՆԸ: Թիմի գլխավոր մարզիչն է Արմեն Սանամյանը:
©2020 Armenian Soccer