VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրի 3-րդ խաղային օրը հանդիպեցին առաջնության նորեկ «Սևանն» ու Չարենցավանի «Վանը»:
«Սևանի» ֆուտբոլիստները մրցավարի մեկնարկային սուլիչին զուգահեռ որոշեցին իրենց ամբիցիաներն ամրապնդել, ու արդյունքում՝ Պրեմիեր լիգայում անցկացրած հենց 1-ին րոպեում գոլի հեղինակ դարձան:
«Սևան» — «Վան» 5։2 (2։2)
Երևան, «Նաիրի» մարզադաշտ
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլերը՝ Կլաուդիր Մարինի Ջունիոր, 1, Անդրե Լուիս Լեաո Լիմա, 31, 68, 84, Էբրիմա Ջատտա, 79 («Սևան»), Զավեն Բադոյան, 21, Ահմեդ Ջինդոյան, 45+2 («Վան»)