ՀՀ պրիմեր լիգայի առաջնությանը մասնակցելու ուղեգրի գլխավոր հավակնորդներից մեկը համարվող «Սևանն» այսօր` մարտի 6-ին ՀՀ 1-ին խմբի առաջնության 2-րդ հատվածի իր առաջին հանդիպումն անցկացրեց: 19-րդ տուրի շրջանակում Արմեն Շահգելդյանի սաները Ձորաղբյուրի մարզահամալիրի խաղդաշտում մրցեցին Երևանի «Արարատ-2»-ի հետ ,որը ելույթ էր ունենում Ռազմիկ Գրիգորյանի ղեկավարությամբ: Մրցավեճի առաջին 65 րոպեն անհաջող դասավորվեց: 38-րդ րոպեին հաշիվը բացեց «Արարատ-2»-ի ֆրանսահայ ֆուտբոլիստ Սերոժ Թիթիզյանը, իսկ 2 –րդ խաղակեսում 57-րդ րոպեին Գևորգ Մխիթարյանը կրկնապատկեց հաշիվը`2:0: Թվում էր Շահգելդյանի թիմը հայտնվել է անհուսալի վիճակում:Բայց խաղի վերջին 25 րոպեները բեկումնային եղան «Սևանի» համար: 66-րդ րոպեին տուգանային հարվածի հիանալի իրացումով նախ Արեգ Ազատյանը կրճատեց հաշիվը տարբերությունը`1:2: Հետո 68-րդ րոպեին Էրիկ Պետրոսյանը հավասարեցրեց հաշիվն, իսկ 74-րդ րոպեին Արամ Սարգսյանը խփեց իր թիմին 3:2 հաշվով գերկամային հաղթանակ պարգևող 3 –րդ գոլը: 15 խաղում վաստակած 32 միավորով «Սևանը կրկին բարձրացավ մրցշարայի նաղյուսակի 2 –րդ հորիզոանկան:Մՙրցաշարի միանձնյա առաջատարը Երևանի ԲԿՄԱ-ն է, որը անցկացրած 13 խաղում 34միավոր է վաստակել:
Նախօրեին «Նորավանքը» 19-րդ տուրի շրջանակում Չանենցավանի մարզադաշտում 2:0 հաշվով պարտության մատնեց «Արարատ-Արմենիա- 2»- ին ու հիմա 17 խաղում վաստակած 29 միավորով ընթանում է 4-րդ տեղում ու միայն 2 միավորով է զիջում 3 –րդ հորիզոնականը զբաղեցնող «Վեստ Արմենիային»:
©2021 Armenian Soccer