Հունիսի 16-ին «Սևան» — «Արարատ Արմենիա-2» հադիպման(4:2) ժամանակ, քթի հատվածում կոտրվածք է ստացել «Սևանի» 26-ամյա պաշտպան Հակոբ Լոռեցյանը և առաջիկա հանդիպումները բաց կթողնի:Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: Ակումբը Հակոբին մաղթում է շուտափույթ ապաքինում և արագ վերադարձ թիմի շարքեր:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Սևանի» կազմում գոլերը հեղինակեցին Մհեր Սահակյան , Արեգ Ազատյանն , և Արամ Լոռեցյան (դուբլ) : «Սևան» 25 խաղից հետո վաստակած 47 միավոր ընթանում էին 4-րդ տեղում:
©2020 Armenian Soccer