ՀՀ 1 –ին խմբի առաջատար «Սևան» ՖԱ-ն նոր համալրում ունի: Ինչպես հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից , թիմին է միացել 29-ամյա կիսապաշտպան Կոնստանտին Մանդրիչենկոն:2009-2012թթ հանդես է եկել Մոլդովայի երիտասարդական հավաքականի կազմում: Նա ՀՀ երկրպագուներին ծանոթ է նաև Հայաստանում տարբեր ակումբներում ունեցավ ելույթներից: Մոլդովայում հայտնի Տիրասպոլի «Շերիֆ» ակումբի սանն է,ով «Շերիֆում» 2008-2010թ ելույթներ ունենալուց հետո տեղափոխվել ու 2011թ-ին հանդես է եկել «Միկայի» կազմում և մասնակցած 25 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ: 2012/2013թթ մրցաշրջանում ելույթ է ունեցել Դիլիջանի «Իմպուլսում», իսկ 2013/2014թթ մրցաշրջանում Երևանի «Ուլիսի» կազմում:
Մանդրիչենկոյի վերջին ակումբը Մոլդովայի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում 10թիմերի պայքարում 8 –րդ տեղում ընթացող Բենդերի «Ֆլոեշտին» է ,որ կազմում 11 հանդիպման է մասնակցել: Ի դեպ, այս թիմի կազմում ներկայումս հանդես է գալիս նաև ՀՀազգային հավաքականի պաշտպան, 28-ամյա Արտյոմ Խաչատուրովը: Իսկ մինչայդ ելույթ էր ունեցել Տերնովկայի «Դինամո -Ավտոն» է, որի կազմում հանդես է եկել 2015թ-ից: Տեղին է նշել, որ Մանդրիչենկոն կարճատև ժամանակով ելույթներ է ունեցնել նաև մոլդովական «Տիրասպոլի»,իսրայելական «Հապոել Աֆուլայի» և ուզբեկական Սամարղանդի «Դինամոյի» կազմերում:
©2020 Armenian Soccer