Armenian Soccer
Armenian Soccer

«Սևանին» տեխնիկական պարտություն ու տուգանք գրանցվեց

FFA

 

ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Կարեն Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված էր ՀՊԼ 14-րդ տուրի «Սևան»-«Ալաշկերտ» խաղին «Սևան» թիմի չներկայանալը, ինչպես նաև 11-րդ տուրի «Արարատ»-«Վան» խաղին մարզադաշտի տարածքում ՀՊԼ դրոշի, բերնդավորված կամարի ու ՀՊԼ տարբերանշանով կենտրոնական գովազդային վահանակի բացակայությունը :

Կոմիտեն քննարկումների արդյունքում 5 կողմ և 0 դեմ ձայներով որոշեց`հաստատված համարել «Սևան» թիմի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգի 40-րդ հոդվածի 5-րդ կետով` գրանցել 0:3 հաշվով տեխնիկական պարտություն «Սևան» թիմին և «Սևան» ՖԱ ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300․000 ՀՀ դրամի չափով:

Երկրորդ հարցով կոմիտեն քննարկումների արդյունքում՝ 4 կողմ և 0 դեմ ձայներով որոշեց հաստատված համարել «Արարատ» թիմի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգի 40-րդ հոդվածի 46-րդ և 48-րդ կետերով` «Արարատ» ՖԱ ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի՝ 50.000 ՀՀ դրամի և նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի՝ 100․000 ՀՀ դրամի չափով։

 

©2021 Armenian Soccer