Հոկտեմբերի 23-ին կայացավ ՀՀ 1-ին խմբի 10-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝
«Սևան»-«Վեստ Արմենիա» `1:3 (1:0)
Աշտարակ, «Քասախի մարզիկ» մարզադաշտ
Մրցավար՝ Արտուշ Քերոբյան
Գոլերը՝ Արման Զեյնալյան, 12, ինքնագոլ, Սերգեյ Օրլով, 66, 11մ, 90+3, Չարլզ Մարկ Իկեչուկվու, 76:
Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում ՀՀ 1-ին խմբի առաջնության 10 –րդ տուրի շրջանակում «Սևանը» հյուրընկալեց բարձրագույն խմբի ուղեգիրի հավակնորդ «Վեստ Արմենիային , որն ելույթ է ունենում Խորեն Վերանյանի ղեկավարությամբ: Դաշտի տերերի կարգավիճակում հանդես եկող Սևանը, որ ելույթ է ունենում ՀՀ ազգային հավաքականի նախկին խաղացող Արմեն Շահագելդյանի գլխավորությամբ վստահ սկսեց ու ակտիվ գործողությունների շնորհիվ 12-րդ րոպեին բացեց խաղի հաշիվն ու 1-ին խաղակեսից հետո հաշվի մեջ առաջևում էին`1:0:Ինքնագոլի հեղինակ էր դարձել «Վեստ Արմենիայի» պաշտպան Արման Զեյնալյանը; 2 –րդ խաղակեսում Վերանյանի թիմի 2լեգիոնների`Սերգեյ Օրլովն (2 գոլ) և , Չարլզ Մարկ Իկեչուկվուի (1 գոլ) 3 գոլ հեղինակեցին և հաղթեցին 3:1հաշվով: Սա Շահգելդյանի թիմի արդեն 2-րդ անընդմեջ պարտությունն էր: Նախորդ տուրում էլ «Սևանը» 1:4 հաշվով զիջել էր իր մեկ այլ գլխավոր մրցակից ԲԿՄԱ-ին, որը հանդես է գալսի վերջերս ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի ղեկավարությամբ:
«Սևանն», որը 5 հանդիպումներով հետո 5 անընդմեջ հաղթանակով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը 7 խաղից հետո 15 միավորով նահանջեց 3–րդ հորիզոնական: 1-ին հորզոնականը զբաղեցնում ԲԿՄԱ-ն, որը 5 խաղից հետո ունի 15 մաիվոր ու խփած և բաց թողած գնդակների առավել լավ տարբերություն: 2–րդ տեղում է գնդակների ավելի լավ տարբերությամբ «Սևանին» գերազանցող «Վեստ Արմենիան» է, որը նույնպես 7 խաղից հետո 15 միավոր ունի իր ակտիվում:
©2020 Armenian Soccer