ՀՀ պրիմեր լիգայի առաջնության ուղեգրին հավակնող, ու ՀՀ 1-ին խմբի առաջնության առաջատար «Սևանը» ՀՀ առաջնության 2-րդ հատվածի նախապատրաստության շրջանում այս տարի արդեն 3 ընկերական հանդիպում է անցկացրել: Թիմի իրական ներուժը պատկերացնելու մինչպես նաև նորեկներին փորձակելու նպատակով «Սևանի» գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանն , այս փուլում նախընտրում է ստուգողական հանդիպումներում մրցել ՀՀ պրիմեր լիգայի առաջնության մասնակից թիմերի հետ:Մինչ օրս 2021թ «Սևանն» արդեն ուժերը չափել է ՀՀ կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա» (1:3), ապա Գյումրիի «Շիրակի» (1:2) , և հետո էլ Վանաձորի «Լոռիի» (0:0):
Շահգելդյանի սաները հերթական`4-րդ ստուգողական խաղում փետրվարի 9-ին ժամը 14:00-ին Երևանում Ավանի ֆուտբոլային ակադեմիայում կհանդիպի ՀՀ պրիմեր լիգայի առաջնության մասնակից, ՀՀեռակի չեմպիոն «Ալաշկերտի հետ:
©2021 Armenian Soccer