Չարենցավանի քաղաքային մարզադաշատում ՀՀ 1-ին խմբի առաջնության նորեկ «Նորավանքն», որն այժմ 11 թիմերի պայքարում 6-րդ տեղում է ընթանում իր հարկի տակ հյուրընկալել էր ստուգատեսի առաջատարներից մեկին` «Սևանին»: Խաղասկիզբը խոստումնալից էր Վահե Գևորգյանի ղեկավարությամբ հանդես եկող «Նորավանքի»համար 14 –ին օգտվելով «Սևանի» դարպասապահ Սուրեն Ալոյանի ու պաշտպանների անհամաձայնեցված գործողություններից Քրիստիան Բոատենգը բացեց խաղի հաշիվը: Դրանից հետ ողջ նախաձեռությունն անցավ Արմեն Շահգելդյանի ղեկավարությամբ հանդես եկող «Սևանին», որին մինչ խաղի վերջին րոպեն ոչ մի կերպ չէր հաջողվում գրավել մրցակցի դարպասը: 28-րդրոպեին «Սևանը» գոլ խփել ռեալ հնարավորություն ստացավ: Սակայն թիմի ավագ Արամ Լոռեցյանի 11 մետրանոցից կատարած հրվածը շեղ ստացվեց: Դրանից հետո էլ Սևանի ֆուտբոլիստներն անընդհատ շարունակում էին գրոհել,սակայն եզրափակիչ նրանց հարվածները չէին հասնում նպատակին: Բայց ի վերջո Շահգելդյանի սաների գործադրած ջանքերը պսակվեցին հաջողությամբ ու խաղի վերջին վրկյաններին 90+4-րդ րոպեին նրանք հավասարեցրին խաղի հաշիվն ու խուսափեցին պարտությունից: Գեղամ Թումբարյանի հուժկու հարվածից հետո Նորավանքի դարպասապահը ետ մղեց գնդակը, բայց նրա թիմակից «Սևանի» լեգիոներ Մքարթնի Թևին Նավեսեբը վերականգնեց հաշվի հավասարությունը: Այժմ 13 խաղից վաստակած 26 միավորով «Սևանը» մնաց 3 -րդ, իսկ իր ակտիվում գրանցած 17 միավորով «Նորավանքը» 6-րդ հորզոնականը:
Իր հաջորդ խաղում` Շահգելդյանի թիմը դեկտեմբերի 16-ին `8–րդ տուրից հետաձգված իր հարկի տակ ՄԶՀՀԿ-ի (նախկին «Միկայի») մարզադաշտում կհյուրընկալի «Արարատ-2»-ին:
©2020 Armenian Soccer