Armenian Soccer
Armenian Soccer

«Սևանը» ստուգողական խաղում ոչ-ոքի խաղաց ՀՀ պրիմեր լիգայի ներկայացուցիչ «Փյունիկի» հետ

Այսօր`մարտի 30-ին Երևանի «Ալաշկերտ»  մարզադաշտում     «Սևանը» մրցեց  ՀՀ պրիմեր լիգայի ընթացիկ առաջնության մասնակից Երևանի «Փյունիկի» հետ։ Լարված ու համառ պայքարում ընթացած խաղում կողմերը մեկական գնդակ փոխանակեցին։ Խաղն ավարտվեց ոչ -ոքի՝ 1։1 հաշվով։
«Սևանի» կազմում  24 –րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Էրիկ Պետրոսյանը։ 2-րդ խաղակեսում,    53 –րդ րոպեին  «Փյունիկի»    խաղացող  Եվգենի  Բուդնիկը   գլխի հարվածով վերականգնել է հաշվի հավասարությունը`1:1:  Դրանից  հետո  էլ «Սևանի» մի քանի նպաստավոր պահեր ունեցավ ,սակայն դրանք իրացնել չկարողացավ:
Մեր թիմը խաղադաշտ դուրս եկավ հետևյալ մեկնարկային կազմով՝ Դիդի, Վահե Մուրադյան, Արտյոմ Խաչատուրով, Էդվինաս Կլոնիունաս, Գեղամ Թումբարյան, Ալեքսանդր Կալյաշին, Կոնստանտին Մանդրիչենկո, Հովհաննես Պողոսյան, Ֆրենսիս Նվանկվո, Էրիկ Պետրոսյան։
Այս խաղից հետո, «Սևանը» կշարունակի մարզումները մինչև ՀՀ 1-ին խմբի  առաջնության 21-րդ տուրի շրջանակում ապրիլի  7-ին   մրցաշարային աղյուսակում 2 –րդ հորիզոնկանը  զբաղեցնող  «Սևանը  արտագնա խաղում    Էջմիածնի   ֆուտբոլի ակադեմիայի   սկզբունքային մրցավեճում  մրցելու է  առաջատարի `«Վեստ Արմենիայի» հետ։

©2021 Armenian Soccer