Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում ՀՀ 1-ին խմբի առաջնությունում անցկացրած 16 խաղից հետո վաստակած 37 միավորով միանձնյա առաջատարի պարտակությունները կատարող «Վեստ Արմենիան» 21-րդ տուրի շրջանակում իր հարկի տակ հյուրընկալել էր իրենից միայն 2 միավորով հետ մնացող ու իր նման ՀՀ պրիմեր լիգայի ուղեգրին հավակնող «Սևանին»:
Սկզբունքային մրցավեճի 1-ին խաղակեսը համարյա հավասար պայքար ծավալվեց: Ճիշտ է, 20-րդ րոպեին «Սևանը» 22-ամայ լիտվացի կիսապաշտպան Էդվինաս Կլոնիունասի հարվածից հետո բացեց խաղի հաշիվը, սակայն հանդիպման գլխավոր մրցավարը, չգիտես ինչու, չհաշվեց խփված գոլ, այն դեպքում, երբ ոչ խաղից դուրս վիճակ կար, ոչ էլ դարպասապահի վրա հարձակում:
2-րդ խաղակեսում Արմեն Շահգելդյանի զգալով մրցակցի հոգնածությունը, ուժեղացրին ճնշումն, ու շատ շուտով հասան արդյունքի: «Սևանի» լեգիոներ 22-ամյա նիգերիացի հարձակվող Ֆրանցիս Ուչեննա Նվանկվոյի՝ 54-րդ և 71–րդ րոպեներին խփած գոլերն ամրապնդեցին նրա թիմի հաղթանակի հասնելու և կրկին մրցաշարի առաջատար դառնալու ձգտումը: Իսկ ահա Խորեն Վերանյանի գլխավորած «Վեստ Արմենիային» այդպես էլ չհաջողվեց բեկում մտցնել խաղի ընթացքի մեջ: Դեռ ավելին, մեծ ուժերով համարձակ գրոհող «Սևանը» 90-րդ րոպեին 23-ամյա հարձակվող Էրիկ Պետրոսյանի հրաշալի անցումից հետո խփեց 3-րդ գոլն ու ապահովեց խոշոր` 3:0 հաշվով հաղթանակը: 17 խաղում վաստակած 38 միավորվ «Սևանը» կրկին ստանձնեց առաջատարի դրեը:
Իսկ 1 միավոր պակաս ունեցող «Վեստ Արմենիան» նահանջեց 2–րդ հորիզոնական:
©2021 Armenian Soccer