Armenian Soccer
Armenian Soccer

«Սևանը» կգլխավորի Պամբոս Քրիստոդուլուն

Կիպրոսցի 53 ամյա մարզիչ Պամբոս Քրիստոդուլուն նշանակվել է «Սևան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Քրիստոդուլուի հետ համագործակցության պայամանագիր է ստորագրվել մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը։

Պամբոս Քրիստոդուլուն իր մարզչական կարիերան սկսել է 2006 թվականին «Դոքսա» (Կատոկոպիա) թիմում։ Մարզչական կարիերայի ընթացքում մարզել է Կիպրոսի հայտնի ակումբներ՝ «Օլիմպիակոսը», «Անորտոսիսը», «Օմոնիան» ԱԷԼ-ը։

2014 թվականին նշանակվել է Կիպրոսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ու այդ պաշտոնում հավաքականի հետ մրցել է ԵՎՐՈ-2016-ի խմբային ընտրական փուլում։ Տոնել է հաղթանակներ Բոսնիայի և Հերցեգովինայի, Իսրայելի ու Անդորրայի հավաքականների նկատմամբ։

Ակումբային մակարդակով մեծ հաջողությունների է հասել ԱԷԼ –ի գլխավոր մարզչի պաշտոնում։ 2011/12 մրցաշրջնում Քրիստոդուլույի ԱԷԼ-ը հռչակվել է, որպես Կիպրոսի չեմպիոն սահմանելով յուրահատուկ ռեկորդ։ Մրցաշրջանում թիմը 26 խաղերում բաց է թողել ընդամենը 7 գնդակ։

2012/13 մրցաշրջանում մասնակցելով Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին, երրորդ փուլում Քրիստոդուլույի գլխավորած ԱԷԼ-ը հաղթանակի է հասել սերբական «Պարտիզանի» նկատմամբ, իսկ չորրորդ փուլի առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել է բելգիական «Արնդերլեխտին», բայց զիջել պատասխան խաղում 0։2 հաշվով, ու մասնակցել Եվրոպայի լիգայի խմբային փուլին։ 2016 թվականին նորից գլխավորելով Լիմասոլի ԱԷԼ թիմը, Պամբոս Քրիստոդուլուն, հերթական անգամ նվաճել է Կիպրոսի չեմպիոնի կոչումը։

Չորս անգամ ճանաչվել է Կիպրոսի լավագույն մարզիչ։

Pambos Christodoulou Sevan

Մինչ «Սևանի» հետ պայմանագիր ստորագրելը աշխատել է «Նեա Սալամինա» թիմում։

Ի դեպ, ինչպես նշում է ակումբի մամուլի ծառայությունը՝ Պամբոս Քրիստոդուլույի նշանակումը չի փոխելու «Սևան» ֆուտբոլային ակումբի մարզչական կազմը։ Ակումբում շարունակելու են աշխատել գլխավոր մարզչի օգնական՝ Աղվան Այվազյանը, դարպասապահների մարզիչ՝ Արմեն Ավագյանը, ինչպես նաև ֆիզիկական պատրաստականության մարզիչ Ռաֆա Բիսպոն։ Գլխավոր մարզչին օգնելու է նաև հույն մարզիչ՝ Գեորգիոս Կոստիսը։