ՀՀ 1 –ին խմբի առաջնության 16-րդտուորի շրջանկում ՀՀբարձրագույն խմբի ուղեգրի համար պայքարող «Սևանն», որը հանդես է գալիս ՀՀ ազգային հավաքականի նախկին խաղացող Արմեն Շահգելդյանի ղեկավարությամբ իր հարկի տակ` Երևանի ՄԶՀՀԿ (նախկին«ՄԻԿԱ) մարզադաշտում հյուրընկալել էր «Արարատ-Արմենիա-2»-ին:Խաղասկիզբը խոստումնալից էր հյուրերի համար, ովքեր էլ բացեցին խաղի հաշիվը: Սակայն Շահգելդյանի սաներին մինչև ընդմիջում կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը: 40-րդ րոպեին աչքի ընլավ «Սևանի» լիտվացի լեգիոներ Էդվինաս Կլոնիունասը: 2 -րդ կեսում նախաձեռնությունն անցավ սևանցիների կողմը: 75 –րդ րոպեին աչքի ընկավ Հակոբ Լոռեցյանն, ով էլ 2:1 հաշվով կամային կարևոր հաղթանակ պարգևեց «Սևանին»: Այս հաղթանակից հետո Շահգելդյանի թիմը իր ակտիվում գրացած 25 միավորով հավասարավեց 2 –րդ տեղում ընթացող«Վեստ Արմենիային: Հաջորդ՝ 17-րդ տուրում դեկտեմբերի 11-ին Չարենցավանի քաղաքային մարզադաշտում կհյուրընկալվի «Նորավանքին»:
©2020 Armenian Soccer