Արդեն հայտնել ենք, որ «Ալաշկերտ-2»-ը դադարեցրեց ելույթները ՀՀ 1-ին խմբի առաջնությունում: Այս թիմի ասպարեզից դուրս գալուց հետո, քանի որ նա չէր մասնակցել առաջնության հանդիպումների 50 տոկոսին, ուստի նրա անցկացրած հանդիպումներում վաստակած միավորները չեղարկվեցին: Դրանից հետո,երբ հանեցին «Ալաշկերտ-2»-ի հետ հանդիպումներում վաստակած միավորները , ՀՀ 1-ին խմբի առաջնության ավարտված աշնանային հատվածի առաջատարը դարձավ ՀՀ պրիմեր լիգայի ուղեգրի հավակնող Արմեն Շահգելդյանի գլխավորած «Սևանն», որը անցկացրած 14 խաղում իր ակտիվում 29 միավոր է գրանցել: Ռաֆայել Նազարյանի ղեկավարությամբ հանդես եկող Երևանի ԲԿՄԱ-ն, որը «Սևանից» 4 խաղ պակաս է անցկացրել, 27 միավորով զբաղեցնում է 2 -րդ հորիզոնականը: 11 խաղում 25 միավոր վաստակած «Վեստ Արմենիան» էլ ընթանում է 3-րդ տեղում: Հայտնի պատճառով, ամենից քիչը `8 հանդիպում է անցկացրել «Լեռնային Արցախն» ,որը ունի 13միավոր , ու ներկայմս առաջանությունում 10 թիմերի պայքարում զբաղեցնում 6-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ ՀՀ 1-ին խմբի առաջնությունը անցկացվում 3 շրջանով: Առաջնությանը կշարունակվի գալիք տարվա գարնանը:
©2020 Armenian Soccer