ՀՀ 1-ին խմբի առաջնության 15 –րդ տուրի շրջանակում բարձրագույն խմբի ուղեգիր նվաճել նպատակ ունեցող ՀՀ ազգային հավաքականի նախկին խաղացող Արմեն Շահգելդյանի ղեկավարությամբ հանդես եկող «Սևանը» Գյումրու քաղաքային խաղադաշտում հյուրընկավեց «Շիրակ -2»-ին: Հանդիպումն անցավ սևանցիների նկատելի առավելությմաբ, ու նրանք էլ այն շահեցին 3:0 հաշվով: Նկատենք, որ այս թիմերի 1 –ին շրջանի Աշտարակի «Քասախի մարզիկ մարզադաշտում 4-րդ տուրի օգոստոսի 29-ի խաղում էլ նույն 3:0 հաշվով դարձյալ հաղթել էր «Սևանը»:Միակ տարաբերությունն , թերևս այն էր, թե այն ժամանակ սևանցիները ելույթ էին ունենում Արմեն Սանամյանի ղեկավարությամբ:
Այս հաղթանակից հետո 11 խաղում վաստակած 22 միավորով Շահգելդյանի թիմը հավասարվեց նույնպիեսի արդյունք գրանցած «Վեստ Արմենիային» ,սակայն քանի որ վերջինիս խփած և բաց թողած գնդակների տարբերությամբ զիջում են,հանգրվանեցին 3 –րդ հորիզոնականում:Հաջորդ` 16 –րդ տուրում «Սևանը» սեփկան հարկի տակ `ՄԶՀՀԿ նախկին («Միկայի») մարզադաշտում կընդունեն «Արարատ-Արմենիա- 2»-ին:
©2020 Armenian Soccer