«Վանի» մարզչական շտաբում ու ակումբի պատասխանատուների թվում կրկին փոփոխություն է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը՝ ակումբի գլխավոր տնօրեն Սևադա Արզումանյանը լքել է իր պաշտոնը և այսուհետ կստանձնի ակումբի գլխավոր մարզչի ղեկը:
Իսկ ակումբի արդեն նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ասոյանը կմնա մարզչական շտաբում որպես օգնական: Շտաբում են նաև Մայիս Ազիզյանն ու Հայկ Ավետիսյանը:
©2022 Armenian Soccer