Armenian Soccer
Armenian Soccer

Ստուգողական վերջին խաղում «Ալաշկերտը ջախջախեց .. «Լոկոմոտիվին»

ՀՀբարձրագույն խմբի առաջնության վերսկսվելուց առաջ անցկացրած  ստուգողական վերջին խաղում ՀՀ եռակի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը»   սեփական հարկի տակ մրցեց ՀՀառաջին խմբի առաջնության  առաջատարներից՝ Երևանի «Լոկոմոտիվի»  հետ և  մրցակցին ջախջախեց 5:0 հաշվով: Առաջին խաղակեսից հետո Արմեն Ադամյանի սաները հաղթում  էին  1:0 հաշվով:Իշխանյան-Գալվաո-Գլիշիչ եռաքայլ կոմբինացիայի արդյունքում աչքի ընկավ բոսնիացի հարձակվողը:2-րդ  խաղակեսում էլ  տանտերերի առավելությունը   բացահայտ էր  ու  նրանք ևս 4 գոլ խփելով   5:0 հաշվով համոզիչ հաղթանակ տոնեցին: 2-րդ խաղակեսում գոլերը հեղինակեցին ՝ Տիագո Գալվաոն (11մ), Էդգար Մանուչարյանը, Նիկիտա Տանկովն և Պապե Կամարան: Խաղն   անցկացվեց   առանց հանդիսականների:
Ինչպես արդեն հայտնել էինք ՀՀբարձրագույն խմբի առաջնությունը վերսկավելու է18-րդ տուորի հանդիպումներով: Արդեն մայիսի 24-ին «Ալաշկերտն»    իր սեփական մարզադաշտում կընդունի «Նոային»: Խաղը կմեկնարկի ժամը 17:15-ին:

©2020 Armenian Soccer