Հավաքականների ելույթներով պայմանավորված ժամանակում խաղային տոնուսի մեջ մնալու համար ՀՀ պրիմեր լիգայի առաջնության մասնակիցներ` «Արարատն» ու «Ուրարտուն» այսօր` հոկտեմբերի 10-ին ընկերական հանդիպում անցկացրեցին Երևանում ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն- ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում:
«Արարատ» — «Ուրարտու» հանդիպումը մեկնարկեց 1 րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհած մեր հերոս զինվորների։
Ստուգողական խաղում «Արարատը» 2։1 հաշվով հաղթանակ տարավ «Ուրարտուի» նկատմամբ։ «Արարատի» կազմում գոլերն 1-ին խաղակեսի 6-րդ և 34 –րդ րոպեներին խփեցին Մորի Կոնեն և Իգոր Ստանոևիչը, իսկ 2 –րդ կեսում 51-րդ րոպեին Այունցը կրճատել է հաշվի մեջ եղած տարբերությունը:
10.10.2020թ, Երևան, Ֆուտբոլի ակադեմիա, ստուգողական հանդիպում
Արարատ – Ուրարտու` 2։1 (2։0),
Արարատ — Վսևոլոդ Երմակով (Սպասոյե Ստեֆանովիչ 46), Մարկո Պրլևիչ, Իվան Սպիչկա, Ժիրայր Մարգարյան (Գևորգ Արաբյան 84), Արտակ Եդիգարյան (Քիստիան Խիմենես 61), Դավիթ Մանոյան (Ռուսլան Ավագյան 71), Կարեն Մուրադյան, Իգոր Ստնաոևիչ (Էդգար Մալաքյան 61), Դավիթ Խուրցիձե, Ուրոշ Նենադովիչ (Զավեն Բադոյան 51), Մորի Կոնե (Գրիգոր Մուրադյան 80)։
©2020 Armenian Soccer