Պորտուգալացի դարպասապահ Միքայել Մեիրան տեղափոխվել է Հհբարձրագույն խմբի առաջնության միանձնյա առաջատար Վանաձորի «Լոռի»:Այս մասին իրազեկում են վանձորյան ակումբի մամուլի ծառայությունից:
26-ամյա Մեիրան պորտուգալական «Սպորտինգի» սան է։ «Բոավիշտայի» կազմում մասնակցել է Պորտուգալիայի Պրեմիեր լիգայի 4 հանդիպման։
Մեիրան «Ատլետիկոյի» կազմում մասնակցել է Պորտուգալիայի 1-ին դիվիզիոնի 42 հանդիպման։ Խաղացել է նաեւ մոլդովական «Զիմբրու» թիմում, իսկ վերջին ակումբը եղել է ռումինական «Գլորիա Բուզաուն»։
Մեիրայի պայմանագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
©2020 Armenian Soccer