Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվեց Տուլայի «Արսենալին»:
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։
Հանդիպման 19-րդ րոպեին տանտերերը հաշվի մեջ առաջ անցան, իսկ 76-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը, փրկեց «Կրասնոդարին» վերահաս պարտությունից։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն ամբողջական հանդիպում անցկացրեց։
Այս խաղից հետո «Կրասնոդարը» վաստակած 46 միավորով 5-րդ տեղում է։
©2022 Armenian Soccer