Armenian Soccer
Armenian Soccer

Սպերցյանը 58 րոպե կոտրված ոտնամատով է խաղացել

Spertsyan

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի 23-րդ տուրի՝ Մոսկվայի «Դինամոյի» հետ խաղում 58 րոպե խաղացել է կոտրված ոտնամատով։ Այս մասին տեղեկացնում է Metaratings-ը՝ նշելով, որ հանդիպման 17-րդ րոպեին «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ոտք դրել է Սպերցյանի ոտքին՝ կոտրելով Սպերցյանի ճկույթը:

Ֆւտբոլիստը փոխարինվել է 75-րդ րոպեին, իսկ մինչ այդ՝ 17-րդ րոպեից, խաղացել է մատի կոտրվածքով։

Հիշեցնենք, որ «Դինամոն» հյուրընկալվելիս հաղթեց «Կրասնոդարին»՝ առաջին խաղակեսի վերջում 11 մետրանոցից խփած գոլի շնորհիվ, որն իրացրեց Դանիլ Ֆոմինը:

 

©2022 Armenian Soccer