Armenian Soccer
Armenian Soccer

ՍՈՒՐԵՆ ԱԼՈՅԱՆ. «ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԸ ԿԱՊՎԱԾ Է ԹԻՄԻ ԳԵՐԱԶԱՆՑ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹԱՆ ՀԵՏ»

ՀՀ 1-ին խմբի առաջնոթւյան միանձնյա առաջատար «Սևանի» մամուլի ծառայությունը հարցազրույց է անցկացել    ընթացիկ մրցաշրջանում հուսալի խաղ ցուցադրող ակումբի դարպասպահ,23-ամայա    Սուրեն Ալոյանի հետ.  
1. ՆՈՐ ԹԻՄՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ.
Շատ ուրախ եմ այս թիմի շարքերը համալրելու համար և պետք է խոստովանեմ, որ շատ արագ հարմարվեցի իմ նոր ակումբին:
Թիմակիցներս հիանալի ֆուտբոլիստներ են և անհատապես յուրաքանչուրն էլ աչքի են ընկնում բարձր որակներով, ինչը կարող է թիմին շատ օգնել և ցանկացած ժամանակ կարող են փոխել թիմի մարտունակությունը:
2. ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ.
Փորձում եմ յուրաքանչյուր մարզման ընթացքում ավելի բարելավել մարզավիճակս: Թիմում աշխատանքները շատ ինտենսիվ են ընթանում և միաժամանակ հաճելի մթնոլորտ է ստեղծվում: Կարծում եմ, որ առաջնության հաջող մեկնարկը թիմի հիանալի կրգապահությունից է:
3. ԱՌԱՋԻԿԱ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ.
Առաջիկա նպատակներս նոր ակումբիս հետ են և կցանկանաի, որ մյուս մրցաշրջանում թիմը հանդես գա Հայաստանի «Պրեմիեր լիգայում»:
4. «ՆՈՐԱՎԱՆՔ»-Ի ԴԵՄ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ.
Կարծում եմ, որ հիանալի հանդիպում անցկացրինք երկու խաղակեսում էլ և պետք է պահպանել այս տեմպը:
Տպավորությունները ուղղակի հիանալի են քանի որ գոլ բաց չթողեցինք: Հուսով եմ, որ այս ամենը շարունակական բնույթ կկրի:

©2020 Armenian Soccer