Սլովակիայի առաջնության 15-րդ տուրում «Սլովանն» արտագնա խաղում մրցեց «Սկալիկայի» հետ և հաղթեց 4:1 հաշվով:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և խաղաց մինչև եզրափակիչ սուլիչը։
Մեր ֆուտբոլիստը աչքի է ընկել նաև արդյունավետ գործունեությամբ. 58-րդ րոպեին նա խփել է իր թիմի 4-րդ գնդակը:
Այս հաղթանակից հետո «Սլովանը» 32 միավորով առաջին տեղում է:
©2022 Armenian Soccer