Երևանի «Ուրարատի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը դեկտեմբերի 23-ին 73 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացած իր նախկին թիմակցին `ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻՆ այսպես է բնութագրել.
«Արկադի Անդրիասյանը իմ կուռքերից էր: Նա հրաշալի ֆուտբոլիստ էր,որն իմ կարծիքով ժամանակակից ֆուտբոլում կարող էր խաղալ եվրոպական ամենաուժեղ թոփ ակումբներում: Տաղանդի ու վարպետության տեսանկյունից, հնարավոր է, որ նա բոլոր ժամանակների հայ լավագույն ֆուտբոլիստն էր»:
©2020 Armenian Soccer