Երեկ կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկվախ էր մի քանի հարց, որոնցից 1ը վերաբերում էր Մրցավարական կոմիտեի նախագահի նշանակմանն ու թափուր տեղի համալրմանը:
ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները միաձայն քվեարկեցին ՀՀ Առաջին խմբի առաջնության արտոնագրման կանոնակարգի հաստատման, ՀՖՖ Մրցավարական կոմիտեի նախագահի պաշտոնում Սլավիկ Ղազարյանի նշանակման օգտին: Նույն կոմիտեի անդամի թափուր հաստիքը, ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների քվեարկության արդյունքում, կհամալրի ՀՖՖ տեսուչ Կամո Մահտեսյանը:
©2022 Armenian Soccer