Armenian Soccer
Armenian Soccer

Սիրողական ֆուտբոլի առաջնություն՝ Հայաստանում

FFA

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ առաջին անգամ Հայաստանում կանցկացվի սիրողական ֆուտբոլի առաջնություն: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ նշելով, որ առաջնությանը կմասնակցեն 11 թիմեր՝ Էկո Վիլ, Արարատի-Արաքս, Կիլիկիա, Զովունի, Ֆալկոնս, ՊԵԿ, Արմիֆուդ, Լրագրողների հավաքական, Գազպրոմ Արմենիա, Աջափնյակ Երևան, Ախթամար:

Նպատակներն են՝ ՀՀ տարածքում սիրողական ֆուտբոլի հետագա զարգացմանը նպաստելը, սիրողական ֆուտբոլիստների վարպետության մակարդակի բարձրացմանը նպաստելը, ազգաբնակչության մոտ առողջ ապրելակերպը և ֆիզիկական զարգացումը խթանելը:

ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը կազմակերպել էր հանդիպում սիրողական առաջնության մասնակիցների հետ: