ՀՀ պրիմեր լիգայի ընթացիկ առաջնության 18-րդ տուրի շրջանակում ստուգատեսում համեստ դիրքեր զբաղեցնող «Փյունիկը» Երևանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալվեց ՀՀփոխչեմպիոն «Նոային»: «Փյունիկը» նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ղեկավարությամբ աստիճանաբար շտկում է մեջքը: Այս խաղում հանդիպման ելքը վճռեց ՀՀ ազգային հավաքականի 26-ամյա պաշտպան Սերոբ Գրիգորյանի 1-ին խաղակեսի վերջնամասում`45+ 4-րդ րոպեին խփած բացառիկ գեղեցիկ, շքեղագույն գոլով առաջ մղեց իր թիմին: Սերոբը խփեց իր առաջին գոլը Հայաստանի առաջնություններում:
«Նոան» մեծ ջանքեր գործադրեց պարտությունից խուսափելու համար, բայց դրանք այս անգամ հաջողությամբ չպսակվեցին: Ու դեռ ավելին «Փյունիկը» հնարավորություն ստացավ կրկնապատկելու խաղի հաշիվը: 72-րդ րոպեին փոխարինման մտած Կոբյալկոն 87-րդ րոպեին 11 մետրանոց վաստակեց, ու ինքն էլ իրացրեց, բայց անվրեպ չկարողացավ իրացնել: Ամեն դեպքում «Փյունիկը» 1:0 հաշվով արժանի հաղթանակ տարավ: Բայց իր ակտիվում գրանցած 12 միավորով առայժմ մնաց դեռ 8-րդ տեղում: Եղիշե Մելիքյանի ղեկավարությամբ «Փյունիկն» արդեն 4 անընդմեջ անպարտելի հանդիպում է անցկացրել:
©2021 Armenian Soccer