Լեգենդար «Արարատ- 73»-ի կիսապաշտպան Սերգեյ Բոնդարենկոն դեկտեմբերի 23-ին 73 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացած իր նախկին թիմակցին `ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻՆ այսպես է բնութագրել.
«Արկադին մեծ օրինակ էր բոլորի համար։ Նա այն լիդերներներից էր, որ խաղադաշտում ներդնում էր ամեն ինչ՝ հանուն թիմի, հանուն հաղթանակի ու երկրպագուների։ Նա հոյակապ ֆուտբոլիստ էր, հայկական ֆուտբոլում՝ լավագույնը։ Սա մեզ համար իսկապես մեծ ցավ է։ Ափսոսում եմ, որ ԱՄՆ-ում գտնվելուս պատճառով չհասցրի իր հետ շատ ժամանակ անցկացնել։ Մենք հպարտ ենք նրանով։ Անդրիասյանը միշտ կմնա մեր սրտերում»:
©2020 Armenian Soccer