Armenian Soccer
Armenian Soccer

Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Սևան»

Costa Aleksic

 

Հայաստանի առաջնության ամենահաջող նորեկ «Սևանը» նոր ֆուտբոլիստ ունի: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ սերբ 23 ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Կոստա Ալեկսիչը պայմանագիր է ստորագրել «Սևանի» հետ, և հանդես կգա Հայաստանի Պրեմիեր լիգայում։

Կոստա Ալեկսիչը հանդես է եկել սերբական «Բեչեյ», «Չուկարիչկի», «Նապրեդակ» թիմերում։ Մինչև «Սևան» տեղափոխվելը եղել է «Ինջիյա» թիմի ֆուտբոլիստ։

Ալեկսիչը 2021 թվականին երկու խաղ է անցկացրել Սերբիայի ազգային հավաքականի կազմում։

 

©2021 Armenian Soccer