«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը՝ թիմին է միացել 28-ամյա եզրային հարձակվող Լազար Յովանովիչը։ Սերբ հարձակվողը հանդես է եկել «Սլոբոդա Ուզիցե», «Մլադոստ» և «Բորաց» ակումբներում։
Լազար Յովանովիչը ԱՄՆ-ի հավաքականի դեմ խաղում իր նորամուտն է նշել նաև Սերբիայի ազգային հավաքականում։
Հիշեցնենք, որ օրերս Սերբիայի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Կոստա Ալեկսիչը, տեղափոխվեց «Սևան»:
©2021 Armenian Soccer