Armenian Soccer
Armenian Soccer

ՍԵՄՅՈՆ ՍԻՆՅԱՎՍԿԻ. «ԲՈԼՈՐՆ ԷԼ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ»

ՀՀ  բարձրագույն խմբի առաջնության մասնակից, Երևանի   «Ուրարտուի մամուլի ծառայությունը հարցազրույց  է անցկացրել, ակումբի  26-ամյա հարձակվող Սեմյոն Սինյավսկիի հետ ու փորձել հասկանալ,  թե ինչպես է ընթանում երևանյան թիմի նախապատրաստությունը:
ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Արձակուրդն ընդամենը 1 ամիս է տևել, իսկ այս ընթացքում մարզավիճակդ շատ չես վատթարացնի: Բոլորն էլ պատրաստ են մարզումային ծանրաբեռնվածություններին: Իսկ մյուս հարցերի պատասխաններն արդեն ժամանակը ցույց կտա»:
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
«Մարզումներն ընթանում են բնականոն հունով: Առաջնության մեկնարկին դեռ 1,5 ամիս կա: Այնպես որ ես կարծում եմ, որ կհասցնենք պատրաստվել: Հենց սկզբից էլ ծանրաբեռնված պարապմունքներ են: Դեռ շատ ժամանակ ունենք:
Նաև ստուգողական հանդիպումներ ունենք անցկացնելու: Առաջին հանդիպումը սպասվում է հունվարի 18-ին, հետո խաղալու ենք նաև «Արմավիրի» հետ, հետաքրքիր է լինելու լավ թիմի հետ մրցելը»:
ՄԱՐԶՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Այո, մարզումները հետաքրքիր են: Նորություն կա: Հարձակվողների հետ շատ աշխատանք է իրականացվում, ինչն ինձ համար շատ լավ է: Դեռ ամեն ինչ գերազանց է: Մնացածը ժամանակը ցույց կտա»:

©2020 Armenian Soccer