Armenian Soccer
Armenian Soccer

Սեմինար «Ուրարտուում»՝ Իլշատ Ֆայզուլինի գլխավորությամբ

Փետրվարի 9-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում կայացավ հերթական սեմինարը, որն անցկացնում էր «Ուրարտուի» ակադեմիայի նախկին տնօրեն, հետագայում էլ գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնած Իլշատ Ֆայզուլինը։

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը՝ 48-ամյա մասնագետը սեմինարի ընթացքում կիսվել է մանկապատանեկան ֆուտբոլում իր ունեցած հսկայական փորձով։ Սեմինարին մասնակցում էին «Ուրարտու» ակադեմիայի մարզչական ողջ անձնակազմը, իսկ ուղղվածությունը՝ 5-ից 16 տարեկան ֆուտբոլիստների ձևավորումն էր, նրանց հետ աշխատանքային ճիշտ մոտեցում ցուցաբերելու մեթոդիկան։

Սեմինարից հետո Իլշատ Ֆայզուլինը կիսվեց իր տպավորություններով․

«Մարզիչներից շատերին ճանաչում էի, դեռևս միասին աշխատելու ժամանակահատվածից, տեսա նաև նոր դեմքերի, որոնք նոր են համալրել ակադեմիայի մարզչական շտաբը։ Գիտեմ, որ այստեղ մարզիչներին միշտ նոր ինֆորմացիա է մատուցվում, որպեսզի նրանք առաջադիմեն։ Նկատեցի հետաքրքրություն սեմինարի մասնակիցների կողմից, այն անչափ կարևոր էր։ Որովհետև ցանկացած նոր ինֆորմացիա նոր հնարավորություն է կիրառելու այն քո աշխտանքային փուլերում»։

 

 

©2022 Armenian Soccer