Armenian Soccer
Armenian Soccer

Սարգիս Ադամյանի տեղափոխությունը «Կրասնոդար»… ձախոխվել է

ՀՀ ազգային հավաքականի և  գերմանական «Հոֆենհայմի»    27 –ամյա  հարձակվող  Սարգիս Ադամյանի      ՌԴ պրիմեր  լիգայի առաջնության  մասնակից    «Կրասնոդար»    տեղափոխության  գործարքը    չի կայացել: Այս մասին հայտնել է ռուսական chmapionat.com  կայքը:  Ըստ այս աղբյուրի երկու ակումբները փոխհամաձայնություն են  եկել, սակայն անհատական    պայմանների հարցում   չեն կարողացել    պայմանավորվել  , և  այդ  պատճառով է գործարքը ձախողվել:  Ըստ վերոհիշյալ աղբյուրի ֆուտբոլիստն, ում տրանսֆերային  արժեքն  հիմա  4մլն եվրո է,  պահանջել է 2 մլն  եվրո աշխատավարձ
Նկատենք, որ Ադամյանը  «Յան Ռեգենսբուրգ»  ակումբի    «Հոֆենհայմ»  է տեղափոխվել 2019թ հուլիսի  1 –ին   ու   ակումբի հետ  նրա  պայմանագրի ժամկետը մինչև 2022թ հունիսի 30-նն  է: Նրա  տեղափոխման փոխհատուցման՝    տրանսֆերի  արժեքը կազմել  է 1,5 մլն   եվրո:Անցած մրցաշրջանում Ադամյանը մասնակցել է 15 հանդիպման, որից  6-ում եղել է  մեկնակային կազմում,որոնց ժամանակ 5 գոլ է  հեղինակել, և 1 արդյունավետ փոխանցում կատարել ու ստացել է 1 դեղին քարտ:
Այս մրցաշրջանում հայազգի հարձակվողը վնասվածքի պատճառով դեռ պաշտոնական խաղ չի անցկացրել գերմանական ակումբի կազմում: Հավելենք, որ այս պատճառով Ադամյանը չի հրավիրվում ՀՀազգային հավաքականի վերջին հանդիպումներին:

©2020 Armenian Soccer