Այսօր`նոյեմբերի 6-ին ներկայումս 4 մլն եվրո տրասֆերային արժեք ունեցող ՀՀ ազգային հավաքականի 27 –ամյա խաղացող Սարգիս Ադամյանը երկարաձգել է պայմանագիրը Գերմանիայի բունդեսլիգայի առաջնության մասնակից «Հոֆենհայմի» հետ մինչև 2023 թվականը:Այս մասին տեղեկացնում են գերմանական ակումբի լրատվական ծառայությունից:
«Շատ երջանիկ եմ Հոֆենհայմում: Ես իսկապես գնահատում եմ այն, որ այստեղ ինձ շանս տվեցին խաղալու Բունդեսլիգայում, չնայած դեռ մի քանի տարի առաջ հանդես էի գալիս 4-րդ դիվիզիոնում»,-ասել է Սարգիս Ադամյանը:
©2020 Armenian Soccer