Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում «Ռոստովը» հյուրընկալվեց «Ուֆային»:
Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Հյուրերր չնայած մի շարք հնարավորություններին, այդպես էլ չկարողացան բացել հաշիվը. տանտերերին ևս չհաջողվեց գոլ գրանցել։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հանդիպմանը մասնակցեց մեկնարկային րոպեներից մինչև եզրափակիչ սուլիչը։
Այս խաղից հետո «Ռոստովը» 35 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։
«Ուֆան» 24 միավորով նախավերջին` 15-րդ տեղում է։
©2022 Armenian Soccer