Armenian Soccer
Armenian Soccer

Ռուսաստանցի կիսապաշտպան Ստանիսլավ Եֆիմովը հեռացել է «Վանից»

 

Ավարտվել  է 27-ամյա կիսապաշտպան   Ստանիսլավ  Եֆիմովի՝ Չարենցավանի «Վան» ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը և երկկողմանի որոշում է  կայացվել  այն չերկարաձգել։ Այս մասին հայտնում է Չարենցավանի ակումբի մամուլի  ծառայությունից:
«Ես սիրեցի այս ակումբը, երկրպագուներին և քաղաքը, այդ իսկ պատճառով սրտի մեծ ցավով եմ հեռանում: Ձեզ մաղթում եմ հաղթանակներ և հաջողություններ»,- գրել է 27-ամյա ռուս կիսապաշտպանը Instagram-ում:
«Վանն» էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Ստանիսլավին բարձր պրոֆեսիոնալիզմի և կատարած աշխատանքի համար:
Նկատենեք, որ Եֆիմովը  Մոսկվայի «Լոկոմոտիվի»  սանն  է,  հանդես է եկել  նաև  ռուսական «Նոստայի», «Խիմկի» , «Տրոիցկի»,   լատվիական «Ռիգա Երևանի  « Արարատի», «Երևանի»  «Փյունիկի» կազմերում:

©2021 Armenian Soccer