Երևանի «Ալաշկերտի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանն ընդգրկվել է UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի ստատիստիկայի առաջատարների ցանկում: Այդպես՝ հայ ֆուտբոլիստը եվրոպական մրցաշարի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում ԼԱՍԿ-ի ֆուտբոլիստների հետ պայքարում 14 անգամ հաջողությամբ վերադարձրել է գնդակը: Այդ ցուցանիշով նա 3-րդ տուրի առաջատարն է ամբողջ մրցաշարում։
Նշենք, որ 0:3 հաշվով ավարտված ԼԱՍԿ-ի հետ խաղում «Ալաշկերտն» ընդհանուր առմամբ 54 վերադարձ է կատարել, Հովսեփյանի առաջատար դիրքն էլ խոսում է այն մասին, որ պայքարը շատ ավելի հավասար էր, քան՝ հաշիվը կարող է հուշել:
Հիշեցնենք, ցավոք, որ 3 հանդիպումներից հետո «Ալաշկերտն» առանց միավորի եզրափակում է A խումբը։ Առաջատարը Իսրայելի «Մաքքաբին» է։
Հաջորդ հանդիպումն «Ալաշկերտը» կանցկացնի նոյեմբերի 4-ին՝ հյուրընկալվելով ավստրիական ԼԱՍկ-ին։
©2021 Armenian Soccer