Armenian Soccer
Armenian Soccer

Ռուբեն Նազարեթյան.«Ամենակարևորն այն է,որ տղաները պայքարեցին մինչև վերջ»

Ֆուտզալի Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպումից հետո ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հետխաղային մամուլի ասուլիսի  ընթացքում պատասխանեց լրագրողների հարցերին.
-Պարոն Նազարեթյան,  պարտվեցիք խոշոր հաշվով, բայց թիմը պայքարեց, նույնիսկ պահեր ստեղծեց: Ո՞րն է թիմի շանսն այս ընտրական փուլում. թիմի երիտասարդ և մարզական առումով չար լինե՞լը:
— Մենք երիտասարդ թիմ ունենք և առաջին քայլերն ենք անում: Մենք դեռ կպայքարենք երկրորդ տեղի համար:
-Դուք խաղում էիք Եվրոպայի ուժեղագույն հավաքականներից մեկի հետ: Այդպիսի խաղերից հետո մտորելու, վերլուծելու շա՞տ առիթ եք ունենում:
— Իհարկե, մենք խաղում էինք, ես կասեի, ոչ թե Եվրոպայի, այլ աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի հետ: Բնականաբար, մենք կդիտենք, կփորձենք վերլուծել և հասկանալ՝ որոնք էին մեր թույլ կողմերն այս խաղում: Հիմա մենք պետք է պատրաստվենք հաջորդ՝ Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպմանը:
-Այդուհանդերձ, բացի մարզական չարությունից, ի՞նչ դրական բաներ տեսաք Ձեր թիմի խաղում այսօր:
— Տղաները պայքարեցին մինչև վերջ, չհանձնվեցին: Դա ամենակարևորն է: Նշանակում է, որ մենք ոգու ուժ ունենք: Մյուս շրջափուլում դեռ կլսեք Հայաստանի հավաքականի մասին: Մենք արդեն բավականին ուժեղ թիմ ունենք:

©2021 Armenian Soccer