Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Ռոստովը» տանն ընդունեց «Սպարտակին» և հաղթեց 3:2 հաշվով։
Տանտերերի կազմում գոլային փոխանցմամբ աչքի է ընկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։ Վերջինս խաղին մասնակցել է մեկնարկային րոպեներից մինչև եզրափակիչ սուլիչը։
Այս հանդիպումից հետո «Ռոստովը» 34 միավորով մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է։ «Սպարտակն» ունի 31 միավոր, որով գտնվում է 10-րդ տեղում։
©2022 Armenian Soccer