Armenian Soccer
Armenian Soccer

Ռոբերտ Արզումանյան. «Իսկական ֆուտբոլ տեսանք»

Robert Arzumanyan

Նախօրեին կայացած «Ուրարտու»-«Արարատ-Արմենիա» խաղում գրանցած ոչ-ոքիից հետո տանտերերի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը կիսվեց խաղի մասին իր տպավորություններով․

Խաղի մասին

Իսկական ֆուտբոլ տեսանք, շատ լավ խաղ էր ընթանում, միմյանց չէինք խանգարում, երկու թիմն էլ լավ ֆուտբոլ էր խաղում։ Լավ էինք պատրաստվել, կարծում եմ, ինչ արել էինք մարզումներին, խաղադաշտում իրականացրինք, այն, թե ինչպես պետք է դուրս գայինք մրցակցի 3 հարձակվողի պրեսինգից, մեզ մոտ ստացվեց։ Գոլային պահեր երկու թիմն էլ քիչ ուներ, բայց վտանգավոր պահեր եղան, խաղավարտին ունեցանք ազատ տարածություններ, կարող էինք հակագրոհների միջոցով եզրափակեինք ու գոլ խփեինք, ինչևէ, ոչ-ոքին երևի թե այս խաղի տրամաբանական հաշիվն էր։

 

Ձմեռային դադարի ու հավանական փոփոխությունների մասին

Տրանսֆերային պատուհանների ժամանակ միշտ փոփոխություններ են լինում, սակայն ես դրանց կողմնակից չեմ այն տեսանկյունից, երբ, օրինակ, Հայաստանի առաջնություններում հաճախ տեսնում ենք, որ թիմից 7 ֆուտբոլիստ է հեռանում, 8-ը՝ գալիս։ Սա իմ սրտով չէ։ Բայց, բնականաբար, կփորձենք ավելի ուժեղանալ, առաջին հերթին բարելավել մեր խաղը, յուրաքանչյուր խաղում պայքարել 3 միավորի համար, իսկ թե աղյուսակում թիմերն ին դասավորություն կունենան, ցույց կտա առաջնության ավարտը:

 

©2021 Armenian Soccer