Armenian Soccer
Armenian Soccer

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ.«ԱՅՍՕՐ 18ՏԱՐԵԿԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԵՐՏՈՒՄ ԲՈԼՈՐԻ ԱՉՔԻ ԱՌԱՋ»

Այսօր, երբ մեր հայրենքի հազարավոր զավակներ պայքար են մղում սպառազինության  վերջին զենքատեսակներով   զինված ագրեսոր թշնամիների  դեմ, նրանց քաջալերիչ ու ոգևորող   խոսքեր են հղում  մեր ճանաչված մտավորականները , զինվորական ու հասարակական հայտնի  գործիչներն, անվանի մարզիկները: Նրանց այսօր իր խոսքն էլ հղել նաև ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականի նախկին խաղացող,  ներկալումս  Երևանի  «Ուրարտու-2» թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը.

«18 տարեկան տղաները ռազմի դաշտում արդեն 8 օր է պայքար են մղում միլիարդավոր դոլարներով զինված թշնամու տերորիստ խմբավորումների դեմ։
Պատմություն են կերտում բոլորի աչքի առաջ։
Խոնարհվում եմ ձեր առջև…
Դուք եք իրական հերոսները։
Հպարտ եմ որ ապրում եմ ձեր ժամանակաշրջանում!!!
Հաղթանակն անխուսափելի է»:

©2020 Armenian Soccer