Armenian Soccer
Armenian Soccer

Ռաֆայել Նազարյան. «Հս. Մակեդոնիան շատ համբերատար պաշտպանվեց»

Rafael Nazaryan

 

UEFA ԵՎՐՈ U21 որակավորման խմբային փուլի հինգերորդ մրցափուլում Հայաստանի երիտասարդական հավաքականն ընդունել էր Հյուսիսային Մակեդոնիա U21 թիմին ու պարտություն կրեց 1:2 հաշվով։

Խաղից հետո մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

 

Խաղի մասին

Մենք այսօր շատ վատ հանդես եկանք։ Ինձ թվում է՝ էմոցիաներն ու ողջ ունեցածն անցած խաղին էին տվել ու այս խաղին չկարողացան վերականգնվել։ Աշխատել էինք այդ ուղղությամբ, բայց փաստն այն է, խաղի պատկերը ցույց տվեց, որ նրանք հոգեպես բացարձակ չէին վերականգնվել։

 

Մրցակցի մասին

Հս. Մակեդոնիան շատ համբերատար պաշտպանվեց և ուներ շատ վտանգավոր պահեր գրոհների ժամանակ:

 

Կադրերի մասին

Այսօր բացահայտ երևաց Ստյոպա Մկրտչյանի բացակայությունը: Մի կողմից՝ շատ ուրախ եմ Ստյոպայի կայուն խաղի համար:

Փաստաթղթային խնդիր էր Արտյոմ Գյուրջյանի մոտ:

Էրիկ Սիմոնյանի առաջին խաղն էր: Նրանից ընդհանուր առմամբ գոհ եմ:

 

©2021 Armenian Soccer