Armenian Soccer
Armenian Soccer

Ջոնել Դեսիրե. «Նպատակը՝ գավաթը նվաճել և լինել լավագույն եռյակում»

Desire

 

«Ուրարտուի» ֆուտբոլիստները շարունակում են մարզումներն ու պատրաստվում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հաջորդ հանդիպումներին։ «Ալաշկերտի» հետ սպասվող խաղից առաջ ակումբի մամուլի ծառայությունը զրուցել է թիմի հարձակվող Ջոնել Դեսիրեի հետ․

Առաջիկա խաղի մասին

Նախևառաջ ուզում եմ ասել, որ մենք քրտնաջան աշխատում ենք, անում ենք ամեն ինչ, որպեսզի հաղթենք յուրաքանչյուր խաղում։ Սա ֆուտբոլ է, կարող ես հաղթել, պարտվել, կամ ոչ-ոքի խաղալ: Բայց մենք շարունակում ենք մարզումների ժամանակ տալ և ստանալ առավելագույնը, որպեսզի յուրաքանչյուր խաղում 3 միավոր վաստակենք։ Ամբողջ թիմն էլ գիտակցում է, որ պետք է լավ պատրաստվել «Ալաշկերտի» հետ հանդիպմանը, քանի որ գիտենք, որ այդ խաղը բարդ է լինելու։

Մարզավիճակի մասին

Ես ինձ լավ եմ զգում, ամեն խաղում փորձում եմ գոլ խփել, մինչ այս միայն «Նորավանքի» հետ խաղում եմ աչքի ընկել, բայց շարունակում եմ աշխատել ինքս ինձ վրա՝ լավագույն որակներս դրսևորելու համար։

Թիմի նպատակների մասին

Մրցաշրջանի մնացած հատվածում երկու նպատակ ունենք՝ առաջնության ավարտին լինել լավագույն եռյակում, նվաճել եվրագավաթների ուղեգիր, ինչպես նաև՝ Հայաստանի գավաթը, ինչը մեզ համար շատ կարևոր է։ Մենք պայքարելու ենք՝ նվաճելու գավաթը և առաջնությունում լավագույն եռյակում հայտնվելու համար։

 

©2022 Armenian Soccer