Երևանի «Ուրարտուի» նորեկ Ջեյմս Սանթոսն աստիճանաբար հարմարվում է իր նոր թիմին։ Ակումբի մամուլի ծառայությաևն տված 1-ին հարցազրույցում զրույցում 25-ամյա ֆուտբոլիստը պատմել է «Ուրարտուում» անցկացրած առաջին օրերի մասին․
«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՄԱՍԻՆ
«Այս ակումբը բավականին լավ կազմակերպված է։ Ես այն շատ հավանեցի։ Ուրախ եմ այստեղ լինելու համար։ Դաշտերը, մարզումները, ամեն ինչ բարձր մակարդակի վրա է։ Մնում է միայն, որ շուտ հարմարվեմ»։
ՀԱՐՄԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լավ է, որ ես թիմի միակ բրազիլացին չեմ, հուսով եմ, որ դա կօգնի, որ նոր թիմին ավելի արագ հարմարվեմ։ Բավականին բարձրակարգ գլխավոր մարզիչ ունենք։ Պարապմունքներն էլ բավականին ինտենսիվ են, որակ կա»։
ԱԿՈՒՄԲՈՒՄ ԱՆՑԿՐԱԾ ԱՌԱՋԻՆ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ
«Ինձ այստեղ շատ լավ դիմավորեցին: «Ուրարտուի» դեմ հասցրել եմ խաղալ ու պետք է ասեմ, որ այս թիմը որակյալ ֆուտբոլիստներ ունի։ Շատերի հետ արդեն հասցրել եմ ծանոթանալ։ Մի խոսքով շատ ուրախ եմ, որ նման թիմում եմ խաղալու»:
ն։
©2020 Armenian Soccer