Երևանի «Արարատի» նախկին դարպասապահ Ալեկսանդր Պոդշիվալովը ծավալուն հարցազրույց է տվել Sputnik Armenia-ին, որում անդրադարձել է հայկական ֆուտբոլի մերօրյա խնդիրներին:
Դարպասապահը խոստովանել է, որ շոկ է ապրել, երբ իմացել է, թե ովքեր են այսօր Հայաստանի հավաքականի դարպասապահները. «Ինձ համար շոկ էր, երբ տեսա, որ Հայաստանի հավաքականում երկու դարպասապահներն էլ օտարերկրացի են` Բուչնև և Յուրչենկո։ Հասկանում եմ, որ մերը չունենք։ Բայց որ միանգամից երկու դարպասապահն էլ` դա նոնսենս է։ Ինձ համար դա բացահայտում էր։ Չգիտեմ, Ռոման Բերեզովսկին ինչ կարող է ասել այս թեմայով, սակայն գոնե մեկը պետք է յուրային լինի, որպեսզի նա միշտ հասանելի լինի։ Նույնիսկ չգիտեմ, թե ուրիշ որ հավաքականում է հնարավոր նման բան։ Այն, ինչ տեսա Գերմանիայի հավաքականի դեմ խաղում… Բուչնևը չփրկեց»։
Բացի դա՝ Պոդշիվալովը խոսել է նաև վերջին շրջանում ակտիվորեն քննարկվող՝ հավաքականում Հենրիխ Մխիթարյանի «բացասական գործոնի» մասին:
«Երբ թիմում առաջատար չկա, գուցե, թիմն ավելի հավաքված է խաղում։ Իսկ երբ դաշտում Հենրիխ Մխիթարյանի նման առաջնորդ է խաղում, ֆուտբոլիստներից շատերը ենթագիտակցորեն կարծում են, թե Հենրիխին փոխանցում կատարելով, կքաշվի մի կողմ, իսկ հետո նա թող որոշի` ինչ անել։ Չէ՞ որ նա առաջատար է, ավագ և միջազգային մակարդակի խաղացող։ Կարծում եմ, որ սա է հայ խաղացողների մեծ մասի ենթագիտակցության մեջ նստած»,-ասել է Պոդշիվալովը։
©2021 Armenian Soccer