Armenian Soccer
Armenian Soccer

Պոբուլիչն՝ արդեն նախկին թիմակիցներին. «Ամենայն բարիք ապագայում»

Pobulic

 

Արդեն տեղեկացրել էինք, որ Երևանի «Արարատն» ուզբեկական «Բունյոդկոր» ակումբի հետ համաձայնության է եկել՝ թիմի կիսապաշտպան Դիմիտրիյե Պոբուլիչի տեղափոխության հարցում:

Ֆուտբոլիստը հրաժեշտի խոսքեր է ասել ակումբին ու թիմակիցներին:

«Շնորհակալ եմ իմ թիմակիցներին, մարզիչներին, ինչպես նաև ողջ պրոֆեսիոնալ անձնակազմին, բժշկական անձնակազմին, մեդիա թիմին, երկրպագուներին և բոլոր մարդկանց, ովքեր սերտորեն աշխատում էին թիմի հետ:

Հաջողություն և ամենայն բարիք ապագայում»,-ասել է Պոբուլիչը:

 

 

©2022 Armenian Soccer